Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Բախում՝ վարորդների և ակտիվիստների միջև (տեսանյութ)

Բախում՝ վարորդների և ակտիվիստների միջև (տեսանյութ)
23.07.2013 | 23:38

Հուլիսի 23-ի երեկոյան պետական բժշկական համալսարանի կանգառում բախում տեղի ունեցավ վարորդներից մեկի և ակտիվիստների միջև։ Երիտասարդները կանգնեցնում էին բոլոր ավտոբուսներն ու միկրոավտոբուսները և ուղևորներին հորդորում վճարել 100 դրամ։ Իսկ վարորդներն էլ դժգոհում էին, թե ցուցարարները խոչընդոտում են երթևեկությունը, և վթարների մեծ ռիսկ է առաջանում։


Մանրամասները՝ Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ տեսանյութում

Տեսանյութ

Բախում՝ վարորդի և ակտիվիստների միջև
Դիտվել է՝ 3492

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

14.07.2026